ԱՄՆ-ՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյուքներով ԱՄՆ երկրորդային շուկայում բնակարանների վաճառքի ծավալները, սեպտեմբեր ամսվա արդյունքների հետ համեմատած, աճել են 1,4%-ով: Միևնույն ժամանակ, բնակարանների վաճառքի ծավալները, տարեկան կտրվածքով, աճել են 13,5%-ով և կազմել 4,38 մլն բնակարան:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում բնակարանների միջին գները նշված ժամանակահատվածում կազմել են 162,5 հազար ԱՄՆ դոլար, որը 4,7%–ով գերազանցում նախրոդ տարվա նույն ցուցանիշը: