Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ GITI 2011 ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
22/11/2011 22:52
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ GITI 2011 ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Հայաստանի ՏՀՏ ոլորտի լավագույն լուծումները ներկայացվել են նոյեմբերի 17-19 Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսին և մրցանակաբաշխությանը (GITI-2011): Կոնֆերանսը նվիրված էր էլեկտրոնային կառավարման արդի զարգացումներին և հեռանկարներին, գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը, կիբերանվտանգության ապահովման հարցերին:     

Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Մամուլի ծառայությունից` հայկական պատվիրակության մեջ ներառված էին ինչպես ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող «ՍաութԹեք Քընսալտինգ», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Հայկական ծրագրեր», «Էսենշլ Սըլյուշնս», «Լայմ Տեխ»,  «Նորմա–պլյուս», Xinect, Social Promotion ընկերությունները, «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, այնպես էլ պետական հատվածը ներկայացնող ՀՀ  Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը: Ավանդույթի համաձայն կոնֆերանսին կից կազմակերպվել էր «Հայկական Անկյուն» հատված, որտեղ հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց լուծումները, գործարար ներկայացումները, տեսանյութերը: Հատկանշական է, որ Հայկական Ծրագրեր», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Էսենշլ Սըլյուշնս» ընկերությունների, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի գործարար ներկայացումներն ընդգրկվել են կոնֆերանսի ծրագրի մեջ:

Մրցանակաբաշխության համար այս տարի դիմել էին աննախադեպ թվով ընկերություններ և կազմակերպություններ` ներառելով հայցորդներ ինչպես Վրաստանից և Հայաստանից, այնպես էլ` Ուկրաինայից: Մրցանակաբաշխությունն անցկացվում էր Պետական և մասնավոր հատվածներում: Մասնավոր հատվածում լավագույն լուծումների համար 6 անվանակարգերից 3 նվաճվել են հայկական ընկերությունների կողմից.

– «Լավագույն համալիր գործարար լուծում» անվանակարգում` «ՍաութԹեք Քընսալտինգ», ընկերությունը` «Sammit» համակարգ

– «Տարվա լավագույն ծրագրային ապահովում» անվանակարգում` «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս» ընկերությունը` «Դպրոցների Կառավարման Տեղեկատվական Համակարգ»

– «Լավագույն B2B լուծում» անվանակարգում` «Հայկական Ծրագրեր» ընկերությունը`  «ՀԾ-Հաշվապահ-ՀԾ Բանկ-ՀԾ-ԻնտերնետԲանկ ինտեգրված համակարգեր»

Ծանր պայքար ընթացավ պետական հատվածի լավագույն լուծումների բաժնում:  Շուրջ 11 լուծումներ էին ներկայացվել «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից: Երկար քննարկումներից և հավակնորդ համակարգերի փորձաքննությունից հետո որոշվեց` Պետական գործակալությունների կողմից ամենակիրառելի ծառայություն ճանաչել ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի «Հարկերի կառավարման ինտեգրացված «Հարկատու-3»» համակարգը: 

Հայկական պատվիրակությունն այս տարի ևս գլխավորում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, որը միջոցառման կայացմանն իր բացառիկ ներդրման համար արժանացել է հատուկ մրցանակի` «GITI Բացառիկ Գործընկեր (GITI Distinguished Partner)» խորագրով:

Միջոցառման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ԻՏՁՄ միջնորդությամբ և USAID/RCI ծրագրի աջակցությամբ  Հայաստանից 1 մասնակից կուղեգրվի Բուլղարիայում գործող Եվրոպական Ծրագրային Ապահովման ինստիտուտի` դեկտեմբերին կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի CMMI դասընթացներին մասնակցելու:

Միջազգային գործընկերները կներգրավվեն նաև 2012 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք ԴիջիԹեք Բիզնես ֆորումին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11