Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Ռուբեն Վարդանյանը այցելել է Մարտունի
18/12/2022 20:22
Կիսվել

Ռուբեն Վարդանյանը այցելել է Մարտունի

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի հետ այսօր այցելել է Մարտունի, Արցախի հերոս Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցել բնակիչների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Կառավարությունը։

Պետնախարարը կարևորել է Արցախի համար բարդ ու ճգնաժամային այս իրավիճակում բնակչության հետ կապը՝ ընդգծելով, որ այն հաղթահարելու այլ տարբերակ, քան համախմբվելն է, չկա: Այդ գիտակցումով են նախաձեռնվել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ համատեղ այս հանդիպումները՝ փոխանցելու համար Արցախի կառավարության և խորհրդարանի միակամությունը:

Հանդիպմանը պետնախարարը և պատգմավորները հիմնականում լսել են բնակիչների մտահոգությունները, պատասխանել նրանց բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախի անվտանգությանը, սուբյեկտայնությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարման ուղիներին: «Նրանք չհասկացան, որ այս շրջափակումը մեզ համախմբում է, և մենք ավելի ուժեղ ենք դառնում։ Իրենք հիմա են միայն հասկանում, որ մեզ ուժ տվեցին։ Այս շրջափակման շնորհիվ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է, որ կողք կողքի լինենք։ Կան ծրագրված քայլեր, գործը արվում է, ընդ որում՝ և՛ երևացող, և՛ չերևացող»,-ընդգծել է պետնախարարը։

Նա նշել է, որ շրջափակումով պայմանավորված խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն կազմակերպվածությամբ և կարգապահությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունը, և անձամբ ինքն ամեն ինչ անելու են թափանցիկ աշխատելու և ժողովրդի հավատն ու վստահությունը վերականգնելու համար:

Հանդիպման մասնակից մարտունեցիները նույնպես վստահեցրել են, որ չեն պատրաստվում ընկրկել դժվարությունների առջև և պատրաստակամ են իրենց կողմից ամեն ինչ անել՝ դիմակայելու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85