
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 24 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 32 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 32.6 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ՀՀ բանկերը գրանցել են դրամով տրամադրվող վարկերի ծավալի աճ և արտարժույթով տրամադրվող վարկերի ծավալի անկում:
Նշենք, որ նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար: