Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Արմեն Նուրբեկյան. Կենտրոնական բանկն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար
20/12/2022 18:54
Կիսվել

Արմեն Նուրբեկյան. Կենտրոնական բանկն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար

Կենտրոնական բանկի փոխնախագահի թեկնածու Արմեն Նուրբեկյանը ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտնել է, որ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազել և վստահեցրել է՝ ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար:

«2022 թվականի փետրվարին տեղի ունեցավ մեծ շոկ, որը ստեղծեց լուրջ գնաճային ճնշումներ: Գնաճային ճնշումների առաջին աղբյուրը միջազգային ապրանքահումքային գներն էին, իսկ երկրորդը՝ Հայաստանում արտաքին պահանջարկի շեշտակի աճը, ինչը պայմանավորված է ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից միջազգային այցելուների մեծ աճով», – ասաց Նուրբեկյանը:

ԿԲ-ն այս իրավիճակում իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 10.75% մակարդակի: Արդյունքում, թեկնածուի խոսքով՝ այս պահի դրությամբ ունենք 8.8% գնաճ, որը Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է, և 10.75% տոկոսադրույքի մակարդակ, որը ևս Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է:

«Այս պահի դրությամբ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազման միտումներ ցուցաբերել, բայց իհարկե, դեռևս շատ վաղ է այս հարցը լուծված համարելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ, երբ խոսում է համեմատաբար ցածր գնաճի մասին, ի նկատի ունի միջազգային կոնտեքստն ու ստեղծված դժվար պայմաններն աշխարհում:

Նուրբեկյանը նշեց՝ հաշվի առնելով հատկապես պարենային ապրանքների բարձր գնաճը՝ գիտակցում է, որ  շատ հայրենակիցների համար այս գնաճը ստեղծում է շատ մեծ դժվարություններ: «Իմ ուղերձն այստեղ շատ հստակ է՝ Կենտրոնական բանկն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար», – շեշտեց նա:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87