Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08/12/2025 18:07
Կիսվել

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի (AIoD) 10-րդ տարեդարձին նվիրված բացառիկ համաժողովին՝ «Տնօրենների խորհուրդները Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ», որը միավորել էր տնօրենների խորհուրդների նախագահների, ղեկավարների, միջազգային փորձագետների և քաղաքականություն մշակողների։

AIoD-ի տասնամյա գործունեությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման, պատասխանատու և հաշվետու կառավարման գործում։ IDBank-ը, լինելով AIoD-ի ակտիվ գործընկեր և որակյալ կառավարման առաջամարտիկ, կարևորում է նման հարթակների ստեղծումը, որտեղ ձևավորվում են երկրի ապագա ինստիտուցիոնալ և տնտեսական լուծումները։

Համաժողովի բացմանը խոսքով հանդես եկավ Ելենա Խաչվանքյանը՝ AIoD խորհրդի նախագահ և IDBank-ի խորհրդի անդամ, նա նաև ընդգծեց Բանկի և ինստիտուտի համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ Բանկը վերջն տարիներին մեծ ջանքեր է ներդրել իր խորհրդի և՛ բազմազանությունը բարելավելու, և՛ կորպորատիվ կառավարման պրակտիկաները ուժեղացնելու գործում․ «Բանկը խորհրդի օրակարգում ներառում է այնպիսի հարցեր, որոնք կարևոր են ինչպես Բանկի երկարաժամկետ և կայուն զարգացման, այնպես էլ  ռիսկերի կառավարման տեսանկյունից։ Ամուր կորպորատիվ կառավարումը նպաստում է վստահության ամրապնդմանը՝ կարգավորող մարմինների, հանրության, հաճախորդների և աշխատակիցների շրջանում, քանի որ խորհրդում պրոֆեսիոնալ անդամները կկարողանան բալանսավորել ռիսկերը և Բանկը առանց մեծ խոչընդոտների՝ հաշվի առնելով շահակիցների տարբերի խմբերի շահերը, կիրագործի ռազմավարությունը։ IDBank-ը նույնպես կիսում է այն արժեքը, որ տարածում է Տնօրենների հայկական ինստիտուտը»։

Միջոցառման ընթացքում պանելային քննարկման մասնակիցները կիսվում էին փորձով ու քննարկում, թե ինչպես կարող են տնօրենների խորհուրդներն ավելի մեծ ազդեցություն ունենալ կազմակերպությունների արդյունավետության, նորարարության և կայունության վրա։ Մասնակիցներն ընդգծեցին, որ ռազմավարական մտածողությունը, կառավարման բարձր պատասխանատվությունը և բարեվարքությունը երկարաժամկետ հաջողության առանցքային պայմաններն են։

Տնօրենների հայկական ինստիտուտի տնօրեն Արմենուհի Հովակիմյանն ընդգծեց ինստիտուտի առաքելությունն ու բանկերի և ֆինանսական կառույցների հետ բարենպաստ համագործակցության կարևորությունը․ «Ֆինանսական կազմակերպությունները գործ ունեն տարբեր մարդկանց ֆինանսների հետ, ինչը միշտ ռիսկային է, և որպեսզի ռիսկը զսպվի ու բաշխվի նաև կոլեգիալ որոշումներ կայացնելու ձևով, հետևաբար ֆինանսական համակարգն առաջինն է ներդրել և զարգացրել բավական լավ աշխատող խորհուրդները։ Այս միջոցառման շրջանակում մեզ միացավ նաև IDBank-ը, որ կորպորատիվ կառավարման մեծ ջատագովներից է»։

IDBank-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարմանը, թափանցիկությանը և տնօրենների խորհրդի աշխատանքի շարունակական արդյունավետության բարձրացմանը՝ ունենալով նպատակ ստեղծել ավելի ուժեղ և մրցունակ բանկային միջավայր։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11