Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
29/11/2011 12:11
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» եւ «Հայփոստ»-ի պատվիրակությունը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության առաջիկա խորացման, համագործակցության որակական նոր փուլի անցման շուրջ: Նախատեսվում է ակտիվացնել երկու երկրների փոստային օպերատորների միջև արդեն գործող մեխանիզմները, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները և փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ և օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:  Ինչպես տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից`  Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորները կզարգացնեն երկու երկրների միջև արագ փոխանցումները և կմեծացնեն փոխանցումների ծավալը:

Նշենք, որ ազգային փոստային օպերատորների համագործակցության հեռանկարները քննարկել են հավատարմագրային կառավարիչ ընկերության` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը և Ռուսաստանի փոստի ղեկավարի տեղակալ Իգոր Մանդրիկինը: Հանդիպման մասնակիցները որոշում են ընդունել արագ դրամական փոխանցումների կազմակերպման և փոստային փոխանակման կատարելագործման հարցերով երկու աշխատանքային խմբերի ստեղծման մասին:

Ինչպես նշվում է «Հայփոստ»-ի հայտարարության մեջ` Հայաստանում փոստային բաժանմունքների քանակն ավելի քան 2 անգամ գերազանցում է բոլոր առևտրային բանկերի գրասենյակների ընդհանուր թիվը. ըստ որում` փոստային բաժանմունքների մեծ մասը կենտրոնացված է մարզերում և գյուղական համայնքներում: Այս համատեքստում, միջազգային դրամական փոխանցումների տեխնոլոգիական զարգացումը Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կայուն շուկայական դիրքերի երաշխիքն է: Դիտարկվող առաջարկների շարքում է երկրների միջև անհասցե փոխանակումների տեխնոլոգիայի ներմուծումը:

Հեռահար առևտրի զարգացումը, որը պետք է հանգեցնի առաքանիների թվի աճին, ևս մեկ խնդիր է, որ կանգնած է Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորների առջև: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը: Ծրագրվում է ավելացնել EMS փոխանցումների ծավալը` ի հաշիվ կորպորատիվ հաճախորդների համար հատուկ ծրագրերի:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12