30/11/2011 13:52
ՎԻԵՆՆԱՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԸ
Mercer ընկերությունը կազմել է ապրելու համար առավել «բարենպաստ ու հարմարավետ» քաղաքների վարկանիշային ցուցակ, որը գլխավորում է Ավստրիայի մայրաքաղաք Վիենննան` ճանաչվելով կյանքի չափանիշների մակարդակով ամենալավ քաղաքն աշխարհում: Ընկերության փորձագետների հավաստմամբ` ապրելու համար հենց այս քաղաքն ունի ամենահարմարավետ պայմանները: Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ցյուրիխը, իսկ երրորդն` Օկլենդը` Նոր Զելանդիայում: Միևնույն ժամանակ, ապրելու համար ամենավատ պայմաններն, ըստ վերլուծաբանների գնահատականների, ունի ունի Բաղդադը, որը և հայտնվել է վարկանիշի վերջին հորիզոնականում:
Վարկանիշային աղյուսակի կազմման ժամանակ հաշվի են առնվել քաղաքական և տնտեսական կայության աստիճանը, սոցիալական ոլորտի և առողջապահության զարգացման մակարդակները, ինչպես նաև գնահատվել են բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու հնարավորությունները:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
19:47 04/09/26
