Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
30/11/2011 15:35
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր` նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նիստի շրջանակներում ԿԲ խորհուրդը հաստատել է «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը», «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը», «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը»:

Միևնույն ժամանակ, ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ ԿԲ խորհրդի 02.10.2007թ. թիվ 314 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը»:

Խորհրդի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները,   դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում և «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգում»:

Խորհուրդը որոշել է նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին տրամադրել «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ:

Անհատ ձեռնարկատեր Վարդան Վարդազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 503 լիցենզիան վերաձևակերպվել է:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59