Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Լույս հիմնադրամ. Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում
24/12/2022 15:17
Կիսվել

Լույս հիմնադրամ. Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում

ԼՈՒՅՍ հիմնադրամը ուսումնասիրել է Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում։

Այսպես՝

  • Այսօր Թուրքիան հանդիսանում է ոչ միայն Մերձկասպյան, այլև ռուսական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարումների առանցքային ուղղությունը։ Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես նաև հեղուկ գազի արտահանման սահմանափակ կարողությունները՝ ԵՄ-ին գազ մատակարարելու տեսանկյունից թուրքական տարանցումը ՌԴ-ի համար մնացել է միակ հուսալի ուղղությունը։
  • Թուրքիան հանդիսանում է Եվրոպայում բնական գազի ամենախոշոր սպառողներից մեկը․ 2021-ին Եվրոպայում բնական գազի տարեկան սպառման ցուցանիշով Թուրքիան զիջել է միայն 3 երկրներին՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Իտալիային։
  • 2021-ին Թուրքիան բնական գազ է ներմուծել 4 հիմնական աղբյուրներից՝ Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից և Ալժիրից։ Ռուսաստանը ապահովել է ներմուծման շուրջ 45%-ը (26,3 մլրդ մ3), Իրանը՝ 16%-ը (9,6 մլրդ մ3), Ադրբեջանը՝ 13,6%-ը (8 մլրդ մ3), Ալժիրը՝ 10,2%-ը (6 մլրդ մ3)։ Ռուսաստանից Թուրքիա բնական գազի ներմուծումը 2021-ին 2020-ի համեմատ ավելացել է գրեթե 60%-ով, սակայն այդ ցուցանիշը մոտ է վերջին տասնամյակի միջին ցուցանիշին՝ տարեկան մոտ 25 մլրդ մ3։
  • Մերձկասպյան երկրներից և Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ ինչպես էներգակիրների, այնպես էլ առևտրի տարանցման կենտրոն դառնալու ձգտումը լիովին համապատասխանում է Թուրքիայի գործող իշխանությունների պանթուրանական հավակնություններին և կարող է դառնալ այդ մեգանախագծի տնտեսական շարժիչը։ Թուրքիայի այս քաղաքականությունը որոշ չափով համընկնում է նաև վերջինիս անգլոսաքսոնական դաշնակիցների շահերի հետ, որոնք ձգտում են թուլացնել ԵՄ ուղիղ կախվածությունը ՌԴ-ից, իսկ ԵՄ և ՌԴ էներգետիկ կապերում Թուրքիայի բուֆերային դերակատարությունը կարող է այդ կախվածությունը ավելի կառավարելի դարձնել՝ հաշվի առնելով Թուրքիայի նկատմամբ ազդեցության բազմաթիվ լծակների առկայությունը։
  • 44-օրյա պատերազմից առաջ՝ 2018-2020թթ․ Թուրքիան կտրուկ կրճատեց ՌԴ-ից գազի ներմուծման մասնաբաժինը՝ ավելի քան 50%-ից հասցնելով մոտ 33%-ի, միաժամանակ ավելացրեց Ադրբեջանից ներմուծման մասնաբաժինը՝ նախկինում 12-14%-ից 2020-ին հասցնելով 24%-ի։ Սա Թուրքիային հնարավորություն տվեց, ի թիվս այլ գործոնների, նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից նվազեցնել ՌԴ ազդեցության լծակները և ավելի ազատ վարքագիծ դրսևորել Հարավային Կովկասում։ Պատերազմից հետո տնտեսական բաղադրիչը կրկին գերակայող դարձավ, և Թուրքիան արդեն 2021-ին սկսեց ավելացնել ռուսական գազի մասնաբաժինը։
  • Այսօր արդեն Թուրքիան հնարավորություն ունի կրճատելու այս կամ այն մատակարարից ստացվող գազի մասնաբաժինը սեփական սպառման մեջ և դրա հաշվին ավելացնելու սեփական տարածքով տարանցումը դեպի ԵՄ։ Օրինակ, Տրանսադրիատիկ խողովակաշարի հզորությունների ավելացման, ինչպես նաև Հունաստանից և Ալբանիայից դեպի մյուս բալկանյան երկրներ խողովակաշարերի ցանցի ընդլայնման պարագայում, Թուրքիան կարող է նվազագույնի հասցնել ադրբեջանական գազի սպառումը և Ադրբեջանից ներմուծվող գազի առավել մեծ մասնաբաժինը ուղղել դեպի եվրոպական շուկա։
  • Թուրքիան բնական գազի տեսանկյունից Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար շատ կարևոր դեր է կատարում, իսկ վերջինիս տարածքով անցնող Հարավային գազային միջանցքը դեպի ԵՄ գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայի առանցքային ուղղություններից է։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3G6nUoJ

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11