Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԱՄՆ-ն Հարավային Կորեայից պահանջել է արագացնել 50 մլրդ դոլար արժողությամբ ՀԲԳ-ի գործարքի կնքումը
05/10/2026 16:38
Կիսվել

ԱՄՆ-ն Հարավային Կորեայից պահանջել է արագացնել 50 մլրդ դոլար արժողությամբ ՀԲԳ-ի գործարքի կնքումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեան ստիպված կլինի ավելի շատ վճարել, եթե մոտ ապագայում չստորագրի Ալյասկայում 50 մլրդ դոլար արժողությամբ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրության նախագծին մասնակցելու մասին համաձայնագիրը, հաղորդում է CNBC-ն։ ԱՄՆ առաջնորդը սպառնացել է, որ գործարքից հրաժարվելու դեպքում Սեուլի ծախսերը կկրկնապատկի։ Միևնույն ժամանակ, հարավկորեական լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը կարող է առևտրային մաքսատուրքերի բարձրացման մասին լինել։

Հարավային Կորեայի իշխանությունները նշում են, որ դեռևս գնահատում են Ալյասկայի նախագիծը, իսկ վերջնական որոշումը կախված կլինի դրա առևտրային շահութաբերությունից և երկրի ներքին իրավական ընթացակարգերի պահպանությունից։ Վաշինգտոնի և Սեուլի միջև տարաձայնությունները վերաբերում են ամերիկյան էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսվող ներդրումներին։ Թրամփն ընդգծել է, որ չի շտապեցնում գործընթացը, սակայն նախազգուշացրել է՝ եթե նրանք մոտ ապագայում չստորագրեն պայմանագիրը, ինքը գումարը կկրկնապատկի։

Բացի գազային պայմանագրից, ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև 8.4 մլրդ դոլար արժողությամբ նավթի արդյունահանման լրացուցիչ նախագծի մասին, որը նախատեսում է ածխաթթու գազի ներարկման տեխնոլոգիաների կիրառում՝ հումքի արդյունահանման ծավալներն ավելացնելու համար։ Սակայն Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունում հայտարարել են, որ այս նախաձեռնությունը ներառված չի եղել նախկինում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների մեջ, և այժմ գերատեսչությունն առևտրային խողովակներով փորձում է պարզաբանել իրավիճակը։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11