Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՍՈՒՐՃ ԻՐԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ 25 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ
02/12/2011 12:49
Կիսվել

ՍՈՒՐՃ ԻՐԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ 25 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը սուրճի շուկայում կատարված լայնածավալ ուսումնասիրությունների ընթացքում խոշոր առևտրի կետերից կատարել է սուրճի հսկիչ գնում: Գնված արտադրանքը հանձնվել է  լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը, քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ` հարյուր տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի: Սակայն, ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից` լաբորատոր փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բան են բացահայտել:

Այսպես, ըստ ՏՄՊՊՀ-ի` «Ֆեռո» (Ֆեռո), «Վալետտա» (Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ) «Ասկոլիո» (Մարսել) ընկերությունները և որոշ այլ տնտեսվարողներ խաբում և մոլորեցնում են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաև առողջության համար կասկածելի արտադրանք: Այս ընկերությունների համապատասխան անվանումներով արտադրանքի փորձաքննությամբ բացահայտվել է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ օսլա պարունակող նյութեր, որն ըստ փորձագետների կարող է լինել ցորեն, գարի և  կաղին:

Հանձնաժողովի դիտարկմամբ` վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ շնորհիվ էժանագին հավելանյութերի, կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով:

Համաձայն օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Տվյալ դեպքում տնտեսվարողների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառվեց 5 մլն դրամ տուգանք:  

Բացի այս, բացահայտվել է նաև, որ փորձաքննության ենթարկված մոտ 2 տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում թեև հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, իսկ երբեմն էլ` պարզապես ոչ պիտանի օգտագործման համար: Խնդիրն այն է, որ որոշ դեպքերում սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է, այսինքն, սպառողին վաճառվում է կոֆեինազրկված և անորակ սուրճ, որի մասին սպառողը տեղյակ չէ: Իսկ կոֆեինի պարունակության չափից կախված է ոչ միայն սուրճի որակը, այլ նաև  գինը:

Ի տարբերություն եվրոպական երկրների և Ռուսաստանի Դաշնության, որտեղ այս խնդիրը հստակ կանոնակարգված է և արտադրողը պարտադիր կերպով տուփի վրա նշում է կոֆեինի պարունակության աստիճանը, իսկ որոշակի շեմից ցածր լինելու դեպքում նշում է, որ դա կոֆեինազրկված է, ապա Հայաստանում սպառողը տեղեկացված չէ, թե ինչ սուրճ է գնում: Այս խնդիրը մեր երկրում դեռևս կանոնակարգված չէ, ինչի հետ կապված Հանձնաժողովը կդիմի ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ այս բացից օգտվելով` շատ տնտեսվարողներ դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ` շարունակաբար խաբելով և մոլորեցնելով սպառողներին: 
 
Հանձնաժողովի կողմից տարբեր շուկաների ուսումնասիրության ժամանակ հաճախակի են հայտնաբերվում անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսվարողներ: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ այս գործելաոճից` միաժամանակ զգուշացնելով, որ  խախտումը կրկնելու դեպքում կիրառվելու են անհամեմատ բարձր ֆինանսական տուգանքներ:

Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը հսկիչ գնումը կատարել է խոշոր սուպերմարկետներից: Քանի որ սուրճի շուկայում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ապա գնվել և փորձաքննության է հանձնվել որոշակի գնային շեմից ցածր` համեմատաբար էժան արժեք ունեցող սուրճը: 

Բացահայտված չարաշահումների ողջ փաթեթը կուղարկի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև իրավապահ մարմիններին, քանի որ գործ ունենք տնտեսվարողների կողմից թույլ տրված ակնհայտ կեղծարարության փաստի հետ:   

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52