
ԵԿԲ. ԵՎՐԱԳՈՏՈՒ ՃԳՆԱԺԱՄԸ ԳՆԱԼՈՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) պաշտոնական հայտարարության համաձայն` եվրոպական ճգնաժամի խորացման հավանականությունը զգալիորեն աճել է:
«Միջնաժամկետ հեռանկարում Եվրագոտու միասնականության պահպանման նպատակով ԵԿԲ-ն իրականացնում է համապատասխան դրամավարկային քաղաքականություն», -ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Փորձագետների կանխատեսումների համաձայն` հաջորդ տարի Եվրոպայում կտրուկ կկրճատվեն տնտեսական աճի տեմպերը:
ՏՀԶԿ կանխատեսման համաձայն` 2012 թվականի արդյունքներով, 2011 թվականի տվյալների հետ համեմատած, Եվրագոտու ՀՆԱ-ի աճի տեմպը կկրճատվի ութ անգամ և կկազմի 0,2%: