05/12/2011 11:04
2012Թ.-Ի ՀԱՄԱՐ ՄԱԿ-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 2.6% ԱՃ
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) վերանայել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները` ներկայացնելով առավել վատատեսական սպասումներ: Այսպես, ՄԱԿ-ի տնտեսագետների կանխատեսմամբ` 2012 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կգրանցի 2.6% աճ:
Միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի տնտեսագետների` եթե համաշխարհային տնտեսությունը զարգանա ամենավատատեսական սցենարով, ապա հաջորդ մեկ տարվա արդյունքներով համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի ընդամենը 0.5%: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի զեկույցում` եվրոպական երկրների պարտքային խնդիրներն ու ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի անկումը կարող են հանգեցնել նոր անկումային զարգացումների:
24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
Արծաթ
761.55
-5.39
