07/12/2011 11:59
ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ
2012 թվականին հումքային ապրանքների համաշխարհային գները կարող են գրանցել զգալի անկում: Նման կանխատեսում են ներկայացրել գերմանական Deutsche Bank-ի վերլուծաբաններն` ընդգծելով, որ հումքային շուկաներում գների անկումն առավելապես պայմանավորված կլինի եվրոպական պարտքային ճգնաժամով: Ինչպես նշվում է բանկի զեկույցում` առկա պարտքային բեռի կրճատման նպաատկով եվրոպական բանկերի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը կարող է հումքային ապրանքների շուկաներում գների նոր անկումային դրսևորումների առաջացման պատճառ դառնալ: Նշենք, որ ներկայումս եվրոպական 5 խոշոր ֆինանսական կառույցներ ապահովում են ապրանքահումքային հարթակների ֆինանսավորման ընդհանուր ծավալի շուրջ 75%-ը:
Standard & Poor’s GSCI ինդեքսը, որն իր մեջ ներառում է 24 տեսակի մետաղների, հումքային ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքների գներն, ընթացիկ տարում գրանցել է 11% աճ: Ճգնաժամային 2008 թվականին այս ինդեքսի անկումը կազմել էր 43%:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
18:40 06/11/26
