
ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՃԵԼ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Վրաստանի տնտեսությունում օտարերկյա ուղղակի նեդրումներն աճել են շուրջ 18 տոկոսով: Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով` հաշվետու ժամանակահատվածում երկրի տնտեսությունում օտարերկյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 266 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, 2011 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով ցուցանիշը կազմել է 643 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ Վրաստանի տնտեսությունում ամենախոշոր օտարերկյա ներդրողը Նիդեռլանդներն է: Այս երկրի ներդրումների ծավալը Վրաստանի տնտեսությունում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 134,7 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումների ծավալով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Դանիան` 99,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ երրորդը` Կիպրոսը` 80,8 ԱՄՆ դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունում Թուրքիայի ներդրումները կազմել են 67,9 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանինը` 40,4 մլն ԱՄՆ դոլար: