ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ ԵՄ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ
Միջազգային Fitch, Standard&Poor’s և Moody’s վարկանիշային գործակալություններն իրենց դժգոհություններն են արտահայտել դեկտեմբերի 8-9-ը կազմակերպված ԵՄ համաժողովի արդյունքների վերաբերյալ: Վերջիններս նշել են, որ համաժողովի շրջանակներում չեն առաջարկվել ճգնաժամից դուրս գալու արդյունավետ ծրագրեր:
S&P գործակալությունը հայտարարել է, որ մտադիր է վերանայել ԵՄ անդամ 15 երկրի վարկային վարկանիշները:
Նշենք, որ ԵՄ համաժողովի արդյունքների վերաբերյալ վարկանիշային գործակալությունների բացասական արձագանքների արդյունքում եվրոպական և ամերիկյան բորսաներում գրացվել են ինդեքսների անկում: