Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԼԱՅՆ» ՓԱԹԵԹՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
15/12/2011 16:26
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԼԱՅՆ» ՓԱԹԵԹՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Էքսկլյուզիվ լայն» շարքի կորպորատիվ սակագնային փաթեթների բաժանորդների համար «Ինտերնետ-փաթեթներ» և «SMS-փաթեթներ» ծառայությունների գործարկման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս նոր ծառայությունները թույլ են տալիս ուղարկել/ստանալ տվյալների ծավալի և կարճ հաղորդագրությունների որոշակի քանակ ֆիքսված բաժանորդավճարի դիմաց և խնայել ավելի քան 80 տոկոս ինտերնետ-տրաֆիկի և ավելի քան 50 տոկոս SMS հաղորդագրությունների գծով:

Ակտիվացնելով «Ինտերնետ-փաթեթ 40» ծառայությունը` հաճախորդը կստանա 40 ՄԲ ծավալ 800 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 100»` 100 ՄԲ 1600 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 240»` 240 ՄԲ 3000 դրամով և «Ինտերնետ-փաթեթ 440»` 440 ՄԲ 4000 դրամով: «SMS-փաթեթ 40», «SMS-փաթեթ 100», «SMS-փաթեթ 140» և «SMS-փաթեթ 240» ծառայությունների ակտիվացման դեպքում հաճախորդին տրամադրվում է դեպի Հայաստանի բջջային ցանցեր համապատասխան քանակի կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, համապատասխանաբար 600, 1200, 1600 և 2200 դրամով:

«Կորպորատիվ գործընկերների հանդեպ հոգատարությունը միշտ գտնվում է Հայաստանի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում:  Հաշվի առնելով մեր հաճախորդների ցանկությունները, մենք առաջարկում ենք դարձնել գործարար հաղորդակցությունն ավելի հարմարավետ և մատչելի` տրամադրելով շարժական ինտերնետը և կարճ հաղորդագրությունները նոր, իջեցված սակագներով: Ծառայությունների փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սակագինը, ելնելով իր պահանջներից», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդը կարող է միաժամանակ օգտագործել  և «Ինտերնետ-փաթեթները», և «SMS-փաթեթները»: Ծառայությունները կարելի է ակտիվացնել դիմելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ Կորպորատիվ հաճախորդների ծառայություն: Ծառայությունն ակտիվացնելիս հաճախորդին տրամադրվում է փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան ՄԲ-եր/SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթն ակտիվանում է ավտոմատ կերպով: Չօգտագործված մեգաբայթերի ծավալի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել 0674006 հրահանգը, իսկ չօգտագործված կարճ հաղորդագրությունների քանակի վերաբերյալ` 0674004: Ակտիվացված ինտերնետ կամ SMS փաթեթն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել, Կորպորատիվ հաճախորդների ծառայություն կամ զանգահարել Հաճախորդների սպասարկման ծառայություն 0611 հեռախոսահամարով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08