FITCH-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ
Միջազգային Fitch վարկանիշային գործակալությունն իջեցրել է ԱՄՆ-ի և Եվրոպային վեց խոշորագույն բանկերի վարկային վարկայիշները: Գործակալության տարածած պաշոտանական հաղորդագրության համաձայն` վարկանիշային գործակալությունը վերանայել է և արդյունքում իջեցրել ամերիկյան Bank of America և Goldman Sachs, ֆրանսիական BNP Paribas, գերմանական Deutsche Bank, շվեյցարական Credit Suisse և բրիտանական Barclays բանկերի վարկային վարկանիշները: Փորձագետների հավաստմամբ` նման որոշումը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ում և եվրոպական տարածաշրջանում խորացող ֆինանսական անկայությամբ: