Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը:
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առաքելյանը։
Արցախի տեղեկատվական շտաբից էլ հայտնում են, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնել է, որ Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ: