ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է
2011 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 8,7%-ով և կազմել 91,1 մլն ԱՄՆ դոլար: Վրաստանի ԿԲ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` դրամական փոխանցումների ծավալի 90,8%-ը բաժին է ընկնում 10 «դոնոր» երկրներին:
Նշենք, որ Վրաստանի «դոնոր» երկրների վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ռուսաստանը (42,5 մլն ԱՄՆ դոլար), որին հաջորդում են Հունաստանը (6,4 մլն ԱՄՆ դոլար) և Իտալիան (5,9 մլն ԱՄՆ դոլար):