Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակ նշանակելու, վճարելու կարգ կսահմանվի
19/01/2023 15:16
Կիսվել

ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակ նշանակելու, վճարելու կարգ կսահմանվի

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թ. օրենքի կիրարկումն ապահովելու, իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրները լուծելու համար:

Ըստ Կառավարության տարածած հաղորդագրության՝ կսահմանվեն  կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։

Մասնավորապես, կենսաթոշակը նշանակումն ու վճարումն ապահովելու է, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառելու և վարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը:

Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացին բնակվում է ՀՀ-ից դուրս՝ համաձայնագրի անդամ պետության տարածքում: Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանում այն դեպքում, երբ անձը դիմում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ թաղման նպաստի համար և  մահվան պետական գրանցումը օբյեկտիվորեն ուշ կատարելու պատճառով բաց են թողնում  իրավունքի իրացման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները։ Առաջարկվում է այդ ժամկետները հաշվարկել մահվան պետական գրանցման օրվանից։ Քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի թիվը կրճատելու և կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու ընթացակարգերը պարզեցնելու նպատակով առաջարկվում է կենսաթոշակ նշանակելու համար դիմելիս աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պայմանը կիրառել, եթե այն թվայնացված չէ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի դեպքում՝ մահվան վկայականը պահանջվում է, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ։

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դեռևս դիմում չի ստացվել։ ԵԱՏՄ անդամ այլ պետություններում դիմումները շատ քիչ են՝ յուրաքանչյուր պետությունում մինչև 10  դիմում։ Հայկական  կենսաթոշակի համար դիմումներ չեն ստացվել: Համաձայնագրի շրջանակներում անդամ պետություններից յուրաքանչյուրը կենսաթոշակ է նշանակում և վճարում իր  տարածքներում ձեռք բերված ստաժի համար, իր օրենսդրությամբ սահմանված կարգով։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75