Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՊԵԿ. Ծխախոտային և ալկոհոլային որոշ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման
20/01/2023 17:38
Կիսվել

ՊԵԿ. Ծխախոտային և ալկոհոլային որոշ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ առաջիկայում կընդունվեն ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն, որ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) և 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման։ Այն ենթադրում է առևտրի կետերում յուրաքանչյուր միավոր ապրանքի սքանավորումը և ՀԴՄ սարքերի միջոցով այդ տեղեկատվության փոխանցումը ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։ Դրոշմավորումը նախատեսվում է սահմանել պարտադիր. 2023թ. մարտի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) ծածկագրին դասվող ապրանքների համար և 2023թ. ապրիլի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքների համար։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ-ում ծխախոտի և ալկոհոլի դրոշմավորման նոր համակարգի փորձնական ներդրման ծրագիրը մեկնարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին 2022թ. մարտի 10-ի թիվ 312-Լ որոշումը, որը ուժի մեջ է մտել 2022թ. մարտի 13-ին։ Որոշման համաձայն, ծրագրի լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ծրագրի կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կողբացի 83, բն. 1, հեռ. +374 10 300 300, էլ. փոստ՝ [email protected]

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9