
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. 2012Թ.-ԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ԿՀԱՎԱՍԱՐՎԻ ԶՐՈՅԻ
Կիպրոսի Կենտրոնական բանկի պաշտոնական կանխատեսման համաձայն` 2012 թվականին Կիպրոսի տնտեսության աճի տեմպը կհավասարվի զրոյի, իսկ արդեն 2013 թվականին այս երկրում կգրանցվի ՀՆԱ-ի 1,3% աճ: Նշենք, որ օրերս Կրպրոսի խորհրդարանն ընդունել է տնտեսական բարոփոխումների նոր ծրագիր, որն ուղղված է բյուջեի պակասուրդի կրճատմանը: Վերջինս նախատեսում է մինչև 2013 թվականը բյուջեի պակասուրդը 6,7%-ից կրճտաել մինչև 2,8%: