ԱՄՀ. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական գնահատմամբ` Պորտուգալիայի կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագիրն արդյունավետ է: Միևնույն ժամանակ, սակայն, ԱՄՀ փորձագետների հավաստմամբ` Եվրագոտու պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու համար այս երկրին անհրաժեշտ է առավել ընդլայնել տնտեսական բարեփոխումների ծրագիրը: ԱՄՀ կանխատեսման համաձայն` ընթացիկ տարվա արդյունքներով Պորտուգալիայի տնտեսությունը կգրանցի 1,6% անկում, իսկ 2012 թվականին` 3% անկում:
Նշենք, որ պաշտոնական կանխատեսման համաձայն` ընթացիկ տարվա արդյունքներով գործազրկության մակարդակը երկրում կկազմի 12,4%, իսկ 2012 թվականին` 13,6%: