Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ՆՎԱԶԵԼ Է
21/12/2011 16:50
Կիսվել

ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ՆՎԱԶԵԼ Է

2011թ. չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, ՀՀ-ում սպառողների վստահության ինդեքսը նվազել է 5.3%-ով` նախորդ եռամսյակում գրանցված 6.3% աճի փոխարեն: Միևնույն ժամանակ, միայն ընթացիկ պայմանների ինդեքսը արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ աճում է: Այս եռամսյակ այն աճել է 2.4%-ով` նախորդ  եռամսյակի 11.8%-ի դիմաց:  

ՀՀ ԿԲ ներկայացրած տվյալների համաձայն` ընթացիկ պայմանները գնահատող ինդեքսներից զգալի աճել է խոշոր գնումներ իրականացնելու փաստի ինդեքսը (10.3%-ով)` մոտենալով նախորդ եռամսյակի աճի մակարդակին (11.6%-ով): Եկամուտների փաստացի  փոփոխության ինդեքսն աճել է 1.9%-ով (7.7%-ով պակաս նախորդ եռամսյակի նույն ցուցանիշից): Ընթացիկ  պայմանները գնահատող ինդեքսներից այս եռամսյակ նվազել է միայն ընդհանուր տնտեսության վիճակի  վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսը` 9.7%-ով` նախորդ եռամսյակում ունեցած  15.4% աճից հետո:

Ապագա պայմանների ինդեքսը, որը նախորդ եռամսյակ աճել էր 2.5%-ով, այս եռամսյակ նվազել է 10.7%-ով:  Ընդ որում, ապագա պայմանները գնահատող ինդեքսները բոլորն  էլ նվազել են: Մասնավորապես, վատատեսական են  գալիք եռամսյակում եկամուտների փոփոխության սպասումները. գրանցվել է ինդեքսի 17.2%-ով նվազում, այն  դեպքում, երբ  նախորդ եռամսյակ այն աճել էր 1.4%-ով: Նվազել են նաև գալիք եռամսյակում խոշոր գնումներ  կատարելու և զբաղվածության աճի վերաբերյալ տնային տնտեսությունների սպասումները` գրանցվել են ինդեքսների համապատասխանաբար 7.2 և 8.1%-ով նվազումներ:

Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ  ապագա իրավիճակն արտահայտող

ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի  հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:  

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28