Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանի խոշոր հարկատուներ. 2022թ.-ին մուծված հարկերի ծավալն աճել է 32.03%-ով
25/01/2023 14:21
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2022թ.-ին մուծված հարկերի ծավալն աճել է 32.03%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 143.93 մլրդ դրամ՝ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 132.31%-ով կամ 81.97 մլրդ դրամով։ 2021թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունն առաջինն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 52.27 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +4.45 մլրդ կամ +9.30%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը երկրորդն էր։

Երրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 45.04 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +2.88 մլրդ կամ 6.83%։ 2021թ հունվար-դեկտեմբերին նախարարությունը երրորդն էր։

Չորրորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 27.44 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.19 մլրդ դրամով կամ 35.52%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 6-րդն էր։

Հինգերորդ տեղում է Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (Գեոպրոմայնինգ Գոլդ), որը պետբյուջե է վճարել 19.59 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.25 մլրդ դրամով կամ 6.00%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 4-րդն էր։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան 6-րդ տեղում է՝ 18.14 մլրդ դրամ՝ +5.25 մլրդ դրամ կամ +40.71%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 11-րդ հորիզոնականում էր։

Մոբայլ Սենթր Արթ ընկերությունը 7-րդ տեղում է ՝ 17.57 մլրդ դրամով և արձանագրած 13.14 մլրդ կամ 296.91% աճով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 40-րդն էր։

Ջեյ Թի Այ Արմենիան 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 16.99 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 3.727 մլրդ դրամով կամ 28.09%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 10-րդն էր։

Սի-Փի-Էս Էներջի Գրուպն 9-րդն է՝ 16.987 մլրդ դրամ՝ -1.15 մլրդ դրամ կամ -6.35%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

ՄՏՍ Հայաստանը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 15.95 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 230.64 մլն դրամով կամ 1.47%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունն 8-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրել 2-ական ընկերություն էներգակիրների  և հանքարդյունաբերության ոլորտներից։ 4 ընկերությամբ ներկայացված է  ծխախոտագործությունը, և մեկական ընկերությամբ՝ հեռահաղորդակցության ու առևտրի (սմարթֆոնների վաճառք) ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 373,91 մլրդ դրամ հարկ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 97.95 մլրդ դրամով կամ 35.49%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 842,5 մլրդ դրամ է, ինչը 177.17 մլրդ դրամով կամ 26.63%-ով ավել է 2021թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,490.11 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 361.48 մլրդ դրամով կամ 32.03%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 25.09%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 56.54%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 24/01/23 դրությամբ՝ 396.4 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 943.26 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 2,125,37 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 3,759.12 մլն դոլար։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12