Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
26/01/2023 14:39
Կիսվել

Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց։

Ծրագիրն իրականացնելու համար Պոլիտեխնիկական համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ։ Ընկերությունը նվիրաբերել է բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչներ, որոնք ուսանողներին թույլ կտան օգտագործել նոր սարքավորումների հզորությունը կրթական գործընթացում, ավելի արագ ու ճշգրիտ կատարել մաթեմատիկական և այլ հաշվարկներ, աշխատել վերջին սերնդի ծրագրերով։

Լաբորատորիաների բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ֆակուլտետի ուսանողները։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Team Telecom Armenia ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։ «Մենք այսօր բացում ենք 7 համակարգչային լսարան, որոնց Team-ը նվիրաբերել է թվով 200 երեքը մեկում համակարգիչներ։ Այսօրվա բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի գործունեության համար, չափազանց կարևոր է համակարգչային գույքը։ Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի բոլոր ուսանողները, այդ թվում նաև Քոլեջի ուսանողները»։ 

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անդրադառնալով շրջանավարտ-համալսարան համագործակցությանը նշեց, որ աշխարհի առաջատար կրթական հաստատություններից շատերի գործունեության շարունակականությունն ու զարգացումը  ապահովվում է իրենց շրջանավարտների աջակցության շնորհիվ։ «Սա մի այդպիսի փոքր քայլ է Պոլիտեխնիկական համալսարանին այն ամենի համար, ինչ տվել է ինձ և՛ որպես անհատ, և՛ որպես մասնագետ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ի աջակցության շնորհիվ այժմ ուսանողներն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական հնարավորություններով հագեցած լաբորատորիաներ և հուսով եմ, որ դրանք կօգտագործվեն իրենց ամբողջ ծավալով»։

Նշենք, որ այս լսարաններից բացի բացվելու են ևս 7-8 լսարաններ, որոնք նույնպես կահավորված են լինելու նոր համակարգիչներով։

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Լիանա Հակոբյանի խոսքով նորաբաց լսարաններում սովորելը իրենց համար մեծ հնարավորություն է։ Այսպիսով նրանք կարող են լինել մրցունակ կադրեր և հետագայում գրանցել մասնագիտական հաջողություններ։

Այս լաբորատորիաներում ոսումնական նյութի մատուցման ընթացքում դասախոսներն օգտագործում են «Teacher» ծրագիրը, որի միջոցով կարողանում են հետևել և անհրաժեշտության դեպքում միջամտել ուսանողների աշխատանքին իրենց համակարգչից, իսկ մասնագիտական խմբերը օգտվում են առցանց ծառայություններից և նոր տեխնոլոգիաներից: 

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2