Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՅՍ ՏԱՐԻ «ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԱՐՏԱԴՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 25 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՓԱՅԼԱԹԻԹԵՂ
26/12/2011 12:06
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ «ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԱՐՏԱԴՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 25 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՓԱՅԼԱԹԻԹԵՂ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմի մեջ, առաջին անգամ գերազանցել է  արտադրության նախագծային մակարդակը, որ կազմում է տարեկան 25 հազար տոննա փայլաթիթեղ: 2010թ. ձեռնարկությունն արտադրել էր 24,64 հազար տոննա փայլաթիթեղ:

Ինչպես «Բիզնես 24»–ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ–ի Մամուլի ծառայությունից` 2000թ.-ին ձեռնարկության ստեղծման պահից ի վեր արտադրվել և իրացվել է ավելի քան 130 հազար տոննա արտադրանք, որից գրեթե 100 հազար տոննան` հիմնական սարքավորումների համալիր արդիականացումից հետո` 2004-2006թթ.: ՌՈՒՍԱԼ–ի կազմի մեջ ԱՐՄԵՆԱԼ–ի մտնելու պահից սկսյալ ռուսական ընկերությունը գործարանում ներդրել է շուրջ 120 մլն դոլար:

Նշենք, որ 2011թ. գործարանը հաջողությամբ հավաստագրվել է ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափորոշիչի համապատասխանության համար` հասնելով  ծախքերի նշանակալի կրճատման և հիմնական տեխնիկա–տնտեսական ցուցանիշների բարելավման:

ՌՈՒՍԱԼ–ը մտադիր է շարունակել ներդրումները գործարանում: Ընկերությունը ծրագրում է 2012-2014 թթ. ԱՐՄԵՆԱԼ–ի արդիականացման համար ներդնել  մոտ 6 մլն ԱՄՆ դոլար, ինչը թույլ կտա ձեռնարկության տարեկան արտադրության ծավալը հասցնել մինչև 33,6 հազար տոննայի: Այս ծրագրի իրագործումը կնվազեցնի  ծախսերը արտադրանքի մեկ միավորի հաշվարկով առնվազն 20% և կբարձրացնի նրա մրցունակությունը:

«ԱՐՄԵՆԱԼ–ը անցում է կատարել տեխնոլոգիական նոր մակարդակի, – գործարանի արդյունքները մեկնաբանել է «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը: – Դա հաստատեց նաև աուդիտը, որն անցկացվեց ԱՄՆ–ի առաջատար  պատվիրատուների ներկայացուցիչների կողմից»:

ԱՐՄԵՆԱԼ–ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52