
2012Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿԱՃԻ 11%-ՈՎ
Պաշտոնական կանխատեսումների համաձայն` 2012 թվականին Չինաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի տեմպն, անցյալ տարիների համեմատությամբ, կնվազի և կկազմի 11%` ապահովելով այս երկրի ՀՆԱ-ի 8% աճ: Նշենք, որ ավելի վաղ կանխատեսվել էր ցուցանիշի առավել բարձր մակարդակ:
Չինաստանի կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն` 2012 թվականին Չինաստանի արդյունաբերության զարգացման աճի տեմպերի կրճատման հիմնական պատճառ կհանդիսանա համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կրճատումը: