
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԶԱՐԳԱՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Ինչպես նշել է Համաշխարհային Բանկի գլխավոր տնտեսագետ Ջասթին Իֆու Լին` զարգացած երկրների ընդհանուր տնտեսական իրավիճակի հնարավոր վատթարացման պարագայում համաշխարհային տնտեսությանն ու առանձին տարածաշրջանների երկրներին սպասվում են շատ ավելի վատ ցուցանիշներ:
Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետը համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակում զարգացող երկրներին առաջարկել է հատուկ միջոցառումներ, որոնց իրագործման դեպքում այս երկրները կկարողանան խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքից: Մասնավորապես, զարգացող երկրների ղեկավարներին խորհուրդ է տրվել առավել ուշադիր ու համակարգված լինել բյուջետային խնդիրների լուծման գործընթացում, միևնույն ժամանակ, սահմանափակել կարճաժամկետ հեռանկարում ներքին պահանջարկի խթանման քայլերն ու իրականացնել առավել երկարաժամկետ ներդրումային ծրագրեր: