Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
29/12/2011 11:24
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` դեկտեմբերի 28-ին, ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է գործարարներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Ընդունելության մասնակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում անդրադառնալով նաև անցնող տարուն` Նախագահը նշել է, որ այն հագեցած էր կարևոր իրադարձություններով թե՛ գործարարների, թե՛ կառավարության, թե՛ մեր ողջ ժողովրդի համար: «Նորություն չէ ոչ մեկիս համար, որ այս տարի աշխարհը, մանավանդ Եվրոպան, տնտեսական ու ֆինանսական լուրջ բարդությունների առաջ էր կանգնած, և այդ դժվարությունները դեռ հաղթահարված չեն: Այս լրացուցիչ դժվարություններն ամենայն հավանականությամբ մեզ դեռ կուղեկցեն նաև հաջորդ տարի: Բայց փաստն այն է, որ այս ամենով հանդերձ` Հայաստանը 2011 թվականին կանգնեց տնտեսական աճի ճանապարհին, և, որ առանձնապես հաճելի է` էական աճ ունեցանք արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Սա առաջին հերթին ձեր գործունեության արդյունքն է», – ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը խոսել է նաև տնտեսական և քաղաքական կայունության, բիզնեսին հարկավոր խթանների ապահովման, բարենպաստ գործարար միջավայրի մասին՝ ընդգծելով, որ գործարար համայնքի հետ համագործակցությամբ հնարավոր է շատ ավելի մեծ արդյունքների հասնել, ունենալ որակապես նոր տնտեսություն:

«Անցնող տարին կարևոր էր բոլորիս համար: Հիանալի է, որ որքան բարդանում է միջավայրը, այնքան ավելի շատ նախաձեռնություններով են հանդես գալիս մեր գործարարները: Ձեզնից շատերի նոր ծրագրերի ու մտահղացումների մասին ես անձամբ տեղյակ եմ և հաջողություն եմ մաղթում դրանց իրականացման ճանապարհին: Ես անկեղծորեն հավատում եմ ձեր ուժերին», – ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6