VOLKSWAGEN-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼՈՒՐՋ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Եվրոպական խոշորագույն ավտոարտադրողը` գերմանական Volkswagen ընկերությունը, նախատեսում է իրականացնել կառուցվածքային ամբողջական վերակազմավորում: Ինչպես պաշտոնապես հայտարարել է ընկերության ղեկավար Մարտին Վինտերկորնը` առաջիկա տարիներին Volkswagen ընկերությունների խումբը կիրականացնի ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնիկական վերակազնավորում, որի արդյունքում կներդրվեն նոր տեխնոլոգիաներ, կիրականացվեն լայնամասշտաբ ներդրումներ և կթողարկվեն նոր մոդելներ: Ըստ Volkswagen-ի տնօրենի` վերակազմավորման հիմնական նպատակը համաշխարհային շուկայում առկա սուր մրցակցությունն է:
Նշենք, որ ներկայումս Volkswagen-ի հիմնական մրցակիցներն են Toyota, General Motors և Hyundai ընկերությունները:
2011 թվականը Volkswagen ընկերությունն ամփոփել է լավ ցուցանիշներով: Այս մեկ տարվա ընթացքում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 13%-ով: