ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 50%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշները:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 179.5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 53%-ով: Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալն աճել է 13.5%-ով և կազմել 339.0 մլն դոլար: