Պաշտոնական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
11/01/2012 11:04
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել են հանձնաժողովի նախագահ և տեղակալ: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ` Արեգ Շուշյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ: Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր տեսլականը` կարևորելով այս նորաստեղծ կառույցի առաքելությունը:

Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլեր է իրականացնում պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության բարեփոխման և կատարելագործման ոլորտում, այդ թվում` պետական համակարգում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման և իրականացման ձևով: Սերժ Սարգսյանի խոսքով, այս գործընթացի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ 2011 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի ելակետային պահանջներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է:

Հանրապետության ղեկավարի խոսքով, հանձնաժողովի առաքելությունը՝ երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և «արդար կառավարման» համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը: Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ Նախագահի, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը, շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը և այլ գործառույթներ:

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ հանձնաժողովի ստեղծմամբ դրվում են այն ինստիտուցիոնալ կառույցի հիմնաքարերը, որոնք պետք է Հայաստանը դարձնեն ավելի լավ երկիր:

Նախագահ Սարգսյանը նշել է, թե հանձնաժողովի կայացման ու զարգացման գործում ակնկալում է աշխատանքային սերտ հարաբերություններ բոլոր այն պետական մարմինների հետ, որոնք կիրարկելու են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ՝ ընդգծելով, որ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները պետք է պատշաճ ուշադրության արժանան: «Ծանոթ եմ բոլորիդ մասնագիտական կարողություններին, գիտեմ նաև, որ որոշ չափով ուսումնասիրել եք միջազգային փորձը, և սա հենց այն հարթակն է, որտեղ այդ գիտելիքներն ու փորձը պետք է կիրառել և պետք է կիրառել արդյունավետ»,-ընդգծել է Նախագահը: 

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովի անդամներին՝ նրանց բարձր և պատասխանատու աշխատանքում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88