ՕԲԱՄԱՅԻ ԽՆԴՐԱՆՔԸ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է դիմել Կոգրեսին`պետական պարտքի վերին սահմանը կրկին` 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար բարձրացնելու նպատակով: Փորձագետների կանխատեսմամբ` Կոնգրեսը կկատարի նախագահի խնդրանքը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոս ամսին, հնարավոր դոֆոլտի վտանգով պայամնավորված, ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանը բարձրացվել էր և հաստատվել 15 տրիլիոն 194 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակում: ԱՄՆ գանձապետարանի հավաստմամբ` ներկա պահին ԱՄՆ պետական պարտքը գերազանցում է 15 տրիլիոն ԱՄՆ դոլարը: