Բիզնես

USD BUY - 367.00-0.50 USD SELL - 369.50-1.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.50-0.50
OIL:  BRENT - 105.21+4.95 WTI - 99.15+3.91
COMEX:  GOLD - 4728.10+0.16 SILVER - 85.90+6.84
COMEX:  PLATINUM - 2107.30+2.33
LME:  ALUMINIUM - 3579.50+2.18 COPPER - 13943.00+2.73
LME:  NICKEL - 19253.00+1.91 TIN - 55708.00+3.40
LME:  LEAD - 1987.50+0.63 ZINC - 3480.00+1.46
FOREX:  USD/JPY - 157.57+0.59 EUR/GBP - 1.1757-0.23
FOREX:  EUR/USD - 1.1757-0.23 GBP/USD - 1.3583-0.36
STOCKS RUS:  RTSI - 1126.55+2.28
STOCKS US: DOW JONES - 49704.47+0.19 NASDAQ - 26274.13+0.10
STOCKS US: S&P 500 - 7412.84+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 62417.88-0.47 TOPIX - 3840.93+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 26406.84+0.05 SSEC - 4225.02+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10269.43+0.36 CAC40 - 8056.38-0.69
STOCKS EUR:  DAX - 24350.28+0.05
11/05/2026  CBA:  USD - 368.96-0.05 GBP - 501.42-0.58
11/05/2026  CBA:  EURO - 434.23+0.09
11/05/2026  CBA:  GOLD - 56244-31 SILVER - 956.58+3.43
Հարուստ և միայնակ. Ովքեր են չամուսնացած միլիարդատերերը
17/02/2023 19:24
Կիսվել

Հարուստ և միայնակ. Ովքեր են չամուսնացած միլիարդատերերը

Ինչպես բրիտանական հեղինակավոր The Beatles ռոք խմբի հայտնի երգում էր ասվում, սերը փողով չես գնի: Հավանաբար հենց այս է պատճառը, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում միայնականեր կան: Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ միայնակներին:

10 երեխա և երեք ամուսնալուծություն, որից երկուսը նույն կնոջ հետ: Աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը դեռ սեր է փնտրում:

«Եթե ես սիրահարված չեմ, եթե լուրջ հարաբերությունների մեջ չեմ, ինձ երջանիկ չեմ զգում: Միայնակ երբեք երջանիկ չեմ լինի։ Միայնակ քնելն ուղղակի անտանելի է», – 2017-ին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում ասել է 51-ամյա միլիարդատերը։

Ամենահարուստ ու ցանկալի փեսացուի կարողությունն, ի դեպ, այս պահին գնահատվում է 187.2 միլիարդ դոլար: Միայն թե ամենահարուստ փեսացուի հետ հարաբերություններ պլանավորելիս կարևոր է իմանալ, որ պետք չէ Twitter-ում գրել՝ որտեղ եք գտնվում և պետք է պատրաստ լինեք ապրել Մարսի վրա:

Twitter-ի 46-ամյա համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն, Block վճարային հարթակի համահիմնադիր Ջեք Դորսիին հաճախ են սիրավեպեր վերագրվում: 4.9 միլիարդ դոլար կարողությամբ ցանկալի փեսացուն եթե չզբաղվի տեխնոլոգիաներով, ապա կարող է աշխատել՝ որպես լիցենզավորված մերսող: Փորձ ունի նաև նորաձևության ոլորտում: Միայն թե նրա հետ հարաբերություններ պլանավորելիս պետք է նկատի ունենալ, որ նա սնվում է օրը մեկ անգամ՝ երեկոյան:

Լորեն Փաուել Ջոբսը ամուսնու՝ Սթիվ Ջոբսից մահից հետո կենտրոնացել է բիզնեսի վրա: Նա հիմնել է Emerson Collective-ը և զբաղեցնում է ընկերության նախագահի պաշտոնը: Նրա կարողությունը 12.5 միլիարդ դոլար է: Ամուսնու մահից հետո նա մի քանի անգամ փորձել է կարգավորել անձնական կյանքը, սակայն դեռ շարունակում է միայնակ մնալ:

Airbnb-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն 41-ամյա Բրայան Չեսկին 9.1 միլիարդ դոլար կարողություն ունի և միայնակ է: Նախկին պրոֆեսիոնալ բոդիբիլդը սիրում է լուսանկարվել իր շան՝ Սոֆիի հետ: Նրան սիրավեպ է վերագրվել նկարչուհի Էլիսա Պատելի հետ, բայց Բրայանը դեռ ամուսնացած չէ: 2022-ի տարեվերջին նա որոշեց խելացի գովազդային հնարքի դիմել և Airbnb-ում օգտատերերին հրավիրել այցելել Սան Ֆրանցիսկոյի իր տուն:

1994 թվականին Բիլ Գեյթսի հետ ամուսնությունից շատ առաջ Մելինդա Ֆրենչը Microsoft-ում մուլտիմեդիա-պրոդուկտ մշակող էր: Իր առաջնեկի ծնունդից հետո նա լքեց ընկերությունը և կենտրոնացավ Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի գործունեության վրա, որն աշխարհի ամենամեծ մասնավոր բարեգործական կազմակերպությունն է: 2021 թվականին զույգն ամուսնալուծվեց, բայց շարունակում են միասին աշխատել հանուն մարդասիրության: 58-ամյա գործարարն ազատ է, իսկ նրա կարողությունը 6.7 միլիարդ դոլար է գնահատվում:

54-ամյա Քեն Գրիֆինը 32.8 միլարդ դոլար կարողություն ունի: Իր ունեցվածքը նա վաստակել է Citadel Advisors-ի հեջ ֆոնդով, որը նա հիմնել էր 1990 թվականին: Վերջին 15 տարում նա շքեղ անշարժ գույք է ձեռք բերում աշխարհի տարբեր երկրներում: Նա այնքան շատ առանձնատներ ունի, որ կարող եք ամենաթանկարժեք ու ամենագեղեցիկ տեսարաններով տներում ապրել:

52-ամյա գրող Մքքենզի Սքոթն իր հսկայական կարողության համար պարտական ​​է Amazon-ին, որը հիմնադրել է նրա նախկին ամուսինը՝ Ջեֆ Բեզոսը։ Աշխարհի ամենահարուստ մարդուց ամուսնալուծվելուց հետո նա զբաղվում է բարեգործությամբ ու բիզնեսով: Նրա ունեցվածքը գնահատվում է 26.8 միլիարդ դոլար:

2000-ականների սկզբին Նիկոլաս Բերգրունը հայտնի դարձավ որպես «անօթևան միլիարդատեր». նա վաճառեց իր բնակարանները Նյու Յորքում և սկսեց ապրել Մայամիի շքեղ հյուրանոցներում։ 2016-ին փոխնակ մորից երկու երեխա է ունեցել, բայց դեռևս ամուրի է։ 61-ամյա միլիարդատերը արվեստի հարուստ կոլեկցիոների որդի է և ղեկավարում է Berggruen Institute-ը: Այժմ նա մի քանի տասնյակ առանձնատներ ու բնակարաններ ունի: Նրա ունեցվածքը գնահատվում է 3.1 միլիարդ դոլար:

Երեք ամուսնալուծություն, բազմաթիվ սիրավեպեր ու սկանդալներ. Քիմ Քարդաշյանն ապրում է բոլորի աչքի առաջ՝ սոցցանցերում, տեսախցիկների առաջ ու էկրաններին: Նա հաջողված գործարար է, բայց իրեն անհաջողակ է համարում անձնական կյանքում: Քիմի խոսքով՝ ինքը փնտրում է «ուղեղով տղամարդու»։ «Կարծում եմ, որ նա կլինի, օրինակ, գիտնական, նյարդաբան, կենսաքիմիկոս, բժիշկ, իրավաբան. ես կցանկանայի այդպիսի մեկին», – ասել է Քիմ Քարդաշյանը The Late Late Show-ի տաղավարում:

Այնուամենայնիվ, Քիմն այդպիսի տղամարդու դեռ չի գտել, բայց միլիարդատեր է. նրա կարողությունը 1.7 միլիարդ դոլար է գնահատվում:

Ինքնաստեղծ միլիարդատեր Թայլեր Փերին ասում է, որ 2020 թվականին Forbes 400-ում հայտնվելուց առաջ «դժոխային աղքատ» է եղել: 2020 թվականին 11 տարվա ամուսնությունից և երեխայի ծնունդից հետո 53-ամյա աստղն ամուսնալուծվել է: Այդ օրից նա միայնակ է և ազատ նոր հարաբերությունների համար: Նրա կարողությունը 1 միլիարդ դոլար է:

11/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.96
-0.05
Եվրո (EUR)
434.23
+0.09
Ռուբլի (RUR)
4.9961
+0.0489
Լարի (GEL)
137.67
+0.18
56244
-31
Արծաթ
956.58
+3.43