Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
18/01/2012 17:50
Կիսվել

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման քաղաքականության զեկույցի մշակմամբ զբաղվող թիմի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից` հանդիպման շրջանակներում փոխվարչապետին ներկայացվել են զեկույցի հիմնական ուղղությունները, նշվել է, որ առավել համապարփակ, ամբողջական եւ օգտակար փաստաթուղթ ունենալու համար կարեւորում են հայկական կողմի առաջարկությունները: Փաստաթղթում,  մասնավորապես, կներկայացվի ոլորտի զարգացման տեսլականը, կառաջարկվեն նպատակներին հասնելու եղանակներ: Տեղեկացվել է, որ այն նախատեսվում է ամփոփել մինչեւ հուլիս: Հետազոտությունը կտրամադրվի ՀՀ կառավարությանն ու շահագրգիռ մարմիններին, ինչպես նաեւ ՀԲ-ի կողմից Հայաստանում ապագայում իրականացվելիք ծրագրերի համար հիմք կարող է դառնալ:

Փոխվարչապետը կարեւորել է նման զեկույցի պատրաստումը` նկատելով, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման խնդիրները ՀՀ կառավարության գերակայությունների շարքում են: Իր նկատառումները հայտնելով զեկույցի ուղղությունների վերաբերյալ` Ա. Գեւորգյանը կարեւորել է նաև ոլորտի զարգացման գլոբալ խնդիրների արձանագրումը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ երկարաժամկետ հեռանկարի համար: Փոխվարչապետը, մասնավորապես, առաջարկել է անդրադառնալ կենսական նշանակություն ունեցող ջրային պաշարների հուսալիության եւ կուտակումն ապահովելու հարցերին, տեղական արտադրանքն արտահանելու համար անհրաժեշտ տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրներին, եղած ներուժը միջազգային շուկաներում համապատասխան չափանիշներով ներկայացնելուն, ինչպես նաեւ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները, գյուղատնտեսական նշանակության հողերի որակը եւ մի շարք այլ գործոններ` առաջարկներ ներկայացնել գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակահարմարության եւ ձեւերի վերաբերյալ:

Փոխվարչապետը նաեւ թիմի աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88