ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/01/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 387.67 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.90 դրամով և կազմել 499.47 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակում` 12.31 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.12 դրամով և կազմել 598.56 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել լ է 143.05 դրամով և կազմել 20528.01 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 3.80 դրամով և կազմել 375.79 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 227.82 դրամով և կազմել 18783.07 դրամ մեկ գրամի դիմաց: