SAMSUNG-Ի ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ ԱՄԵՆԱՎԱՃԱՌՎՈՂՆ ԵՆ
Ինչպես հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը 2008թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում հարավկորեական Samsung ընկերությունը դարձել է ԱՄՆ տարածքում բջջային հեռախոսների վաճառքի առաջատար:
Samsung-ի բաժինը վերոնշյալ ոլորտում կազմում է 22.4%, երկրորդ տեղում է Motorola-ն` 21.1%-ով: 2004թ.-ից մինչ այժմ Motorola-յին հաջողվում էր պահպանել առաջատարի իր դիրքերը, մեկ տարի առաջ Motorola-յի բաժինը կազմում է 32.7%: Երրորդ տեղը` 20.5%-ով զբաղեցրել է LG ընկերությունը: Nokia-n` 8.4%-ով գրավել է չորրորդ տեղը: