Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վիվա-ՄՏՍ. ավելի քան յոթ տարի՝ անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին
22/02/2023 14:45
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. ավելի քան յոթ տարի՝ անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին

Վայքում բնակվող յոթնամյա Ռոբերտի շփման շրջանակը սեպտեմբերից ընդլայնվել է. դպրոց է հաճախում: Հասակակիցները նրան ընդունում են սիրով, միջավայրն էլ նպաստում է ինտեգրմանը: Մանկական ուղեղային կաթվածի (ՄՈւԿ) պատճառով, տղան վեց տարի սահմանափակվել է հիմնականում տանը՝ ընտանիքի հետ շփվելու հնարավորությամբ: Նրա խնամքով զբաղվել է մայրը, այնքանով՝ որքանով կարող է անել հոգատար ծնողը: Մասնագիտական լուրջ հմտություններ պահանջող աջակցություն Ռոբերտն սկսել է ստանալ  անհատական օգնականի միջոցով: Մասնագետ, որի մուտքը մարզաբնակ ընտանիք արդյունավետ է եղել և՛ տղայի խնդիրների կարգավորման, և՛ ընտանիքի ու հատկապես մոր հոգսերի թեթևացման համար:

Ավելի քան յոթ տարի, Վիվա-ՄՏՍ-ն ու «Սորս» հիմնադրամը կարևոր ջանքեր են գործադրում այս թիրախային խմբում հայտնված ընտանիքներին աջակցելու համար: Հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնագիտական աջակցություն տրամադրող անհատական օգնականներն էապես փոխում են նաև ընտանիքներում առկա իրականությունը: Լուծվում են ոչ միայն երեխաների սոցիալացման, ինքնուրույնության և առողջ մտածողության ձևավորման, նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խնդիրները, այլև ընտանիքում և դրանից դուրս՝ մայրիկների ինքնադրսևորման ու աշխատանքային զբաղվածության հարցերը: Պահանջված ծրագրի արդյունավետությունը զգալիորեն մեծացել է հատկապես մարզային ընդգրկում ապահովելուց հետո: Տարիների փորձն ու հմտությունը թույլ են տալիս ավելի կարճ ժամկետներում ստանալ հնարավորինս ակնհայտ արդյունք:

«Անհատական օգնականի ծրագրից օգտվելուց հետո, դրական մեծ դինամիկա ունենք: Ծրագիրն ինձ օգնել է զբաղվել նաև մյուս երեխայիս հարցերով, դասերով, ընտանիքիս և իմ զարգացման ու զբաղվածության խնդիրներով: Փորձում եմ ուսում ստանալ, վերապատրաստվում եմ, ուզում եմ ինչ-որ մի հարցով էլ ես ամուսնուս օգտակար լինել: Հիմա մի քիչ հանգիստ եմ. գիտեմ, որ ինձանից բացի, ինչ-որ մեկն էլ կարող է իմ երեխայի մասին հոգ տանել», – ասում է Ռոբերտի մայրը՝ Լիլիթ Արոյանը:

«Շատ կարևոր է, որ վերջին տարիներին անհատական օգնականի ծրագիրն իրականացվում է նաև մարզերում: Մայրաքաղաքում երեխաները կարողանում են օգտվել տարբեր ծրագրերից, ինչը դժվար է ասել մարզաբնակ երեխաների մասին: Ռոբերտի հետ աշխատանքային արդեն չորրորդ ամսում ենք: Ուներ երկու ձեռքի սպաստիկա և կարողանում էր աշխատացնել միայն աջ ձեռքը: Թեև չորս ամիսը մի փոքր քիչ է սպաստիկ մկանային խնդիրներով երեխայի հետ աշխատելու համար, սակայն արդեն իսկ ունենք արդյունք. Ռոբերտն արդեն կարողանում է աշխատել երկու ձեռքով՝ գործողությունը փոխանցելով աջից ձախ: Աշխատել ենք նաև աչք-ձեռք կոնտակտի համար: Հասել ենք նրան, որ երեխան կարողանում է անել այն, ինչը պահանջվում է իրենից և հայացքով հետևում է դրան»,- ասում է Ռոբերտի անհատական օգնականը՝ Լուսինե Կարապետյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Սորս» հիմնադրամի գործընկերության կարևոր ձեռքբերումներից է նաև երիտասարդների շրջանում նեղ մասնագիտական ուղղվածության ձևավորումը: Վերապատրաստված, աշխատանքային պրակտիկա անցած բոլոր մասնագետները, փորձի հիման վրա՝ կարողանում են իրենց տեղը գտնել նաև ոլորտային մեծ կենտրոններում։ Անհատական օգնականները կատարում են դայակ-խնամողի գործառույթ կամ գործում են որպես զարգացման մասնագետ։ Նրանց ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմաթիվ մասնագետներ թիմի կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2