Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Team Telecom Armenia. Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն
24/02/2023 17:55
Կիսվել

Team Telecom Armenia. Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը  երկրորդն է ՀՀ-ում  Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։ 

Կենտրոնը ներառում է երկու քննական սենյակներ՝  24 և 16 համակարգիչներով, որոնք տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը։

Ողջունելով ներկաներին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ նշեց․ «Բրիտանական խորհրդի հետ երկարատև աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվում է IELTS պաշտոնական քննական կենտրոն։ Այս քննական կենտրոնը Պոլիտեխնիկական համալսարանի համար նոր  հնարավորություն է ստեղծելու մասնագիտական և ուսանողական համայնքի անգլերեն լեզվի գիտելիքների լավացման և խորացման առումով»։

Ռեկտորը իր շնորհակալանքի խոսքն ուղղեց նաև Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին՝ մշտապես բուհի կողքին լինելու համար։ 

«Բոլոր այն դեպքերում, երբ լինում է նոր նախաձեռնություն, որը հնարավորություն է ստեղծելու համալսարանում նոր արժեք գեներացնել, թե՛ կրթական, թե՛ նոր ֆինանսական հոսքեր ապահովելու իմաստով, Team Telecom Armenia ընկերությունը աջակցում է բուհին»,-նշեց Գոռ Վարդանյանը։ Նա հույս հայտնեց, որ  նմանօրինակ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։ 

IELTS թեստավորման համակարգը աշխարհում ամենատարածված անգլերենի թեստն է բարձրագույն կրթության և գլոբալ միգրացիայի համար։ Այն աշխարհում անգլերենի երկու հիմնական թեստերից մեկն է, մյուսը TOEFL-ն է: IELTS-ը գնահատում է անգլերենի բոլոր հմտությունները՝ կարդալ, գրել, լսել և խոսել։ 

Ըստ Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի` տեխնիկական  կրթություն ստանալու և զարգացում  ապահովելու համար անգլերեն լեզու իմանալը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։ «Այսօր Պոլիտեխնիկը պատրաստ է  բարձր որակավորման քննություններ ընդունել՝ տալով նոր մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավություն։ Մեզ համար առաջնահերթություն է կրթական ծրագրերին ու նախաձեռնություններին աջակցելը», -նշեց նա։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ հպարտ է բրիտանական կրթական համակարգով, որն աշխարհում լավագույններից է։ «Անգլերենը  ընդունված լեզու է աշխարհում, նաև գիտության ոլորտում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների։ Կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք հայ ուսանողներին մուտք գործել բրիտանական կրթական համակարգ։ Սա լավ միջոց է աջակցել այն ուսանողներին, որոնք ուզում են զարգացնել լեզվական հմտությունները, օգտվել բրիտանական կրթական համակարգի առավելություններից»,-նշեց դեսպանը։

ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կընդունի IELTS թեստ հանձնողների ամբողջ աշխարհից ադեն մարտ ամսին։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2