
ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԵՐԻՑ
ԱՄՆ պետական ոլորտի աշխատողները շատ հաճախ խուսափում են ժամանակին իրենց հարկային պարտավորությունների կատարումից և ուշացնում պարտադիր հարկային վճարումները: The Washigton Post-ի փոխանցմամբ` միայն 2010 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ պետական հատվածի աշխատակիցներն, ընդհանուր առմամբ, ուշացրել են 1.08 մլրդ դոլար համախառն ծավալով հարկային վճարումների կատարումը: Արդյունքում, 2010 ֆինանսական տարում որպես անպարտաճանաչ հարկատուներ հաշվառվել են ավելի քան 98 հազար պետական աշխատողներ, որոնց շարքում են հայտնվել ԱՄՆ Կոնգրեսի, փոստային ծառայության ու այլ պետական հասատությունների ներկայացուցիչներ: