Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԱՄԿ, ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհում աճում է սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը
02/03/2023 17:54
Կիսվել

ԱՄԿ, ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհում աճում է սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը

Սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը տարեցտարի ավելանում է, ինչի պատճառով նրանք կարող են հայտնվել աղքատության մեջ, ենթարկվել սովի և խտրականության՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հրապարակած նոր զեկույցի։

Ավելի քան մեկ միլիարդ պատճառ. երեխաների համար համընդհանուր սոցիալական պաշտպանություն ստեղծելու հրատապ անհրաժեշտություն զեկույցը զգուշացնում է, որ 0-15 տարեկան լրացուցիչ 50 միլիոն երեխա 2016 – 2020 թվականների ընթացքում չի ներառվել սոցիալական պաշտպանության համակարգում, մասնավորապես՝ չի ստացել երեխայի նպաստ (վճարվում է կանխիկ կամ հարկային վարկերով)՝ մինչև 15 տարեկան նպաստ չստացած երեխաների թիվն ամբողջ աշխարհում հասցնելով 1,46 միլիարդի:

«Ի վերջո, անել հնարավորը ներդնելու հօգուտ երեխաների համընդհանուր սոցիալական պաշտպանության, որի լավագույն տարբերակը երեխաների համընդհանուր նպաստներն են՝ ուղղված ընտանիքների շարունակական աջակցությանը, էթիկական և ռացիոնալ ընտրություն է, որը ճանապարհ է հարթում դեպի կայուն զարգացում և սոցիալական արդարություն», – ասել է ԱՄԿ-ի սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Շահրա Ռազավին (Shahra Razavi):

Զեկույցի համաձայն՝ երեխայի և ընտանիքի նպաստների ծածկույթի դրույքաչափերը նվազել կամ լճացել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում 2016-2020 թվականներին՝ թույլ չտալով, որ որևէ երկիր հասնի մինչև 2030 թվականը սոցիալական պաշտպանության հիմնարար ծածկույթի հասնելուԿայուն զարգացման նպատակին: Առանց անհրաժեշտ սոցիալական պաշտպանության՝ երեխաները դառնում են խոցելի. մեծանում է աղքատության, հիվանդությունների, կրթությունը չշարունակելու և վատ սնվելու, երեխաների ամուսնության և երեխաների աշխատանքի հավանականությունը:

Ամբողջ աշխարհում երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, քան մեծահասկաները՝ գոյատևեով օրական 1,90 ԱՄՆ դոլարից (PPP) պակաս գումարով: Աշխարհում 356 միլիոն երեխա այսօր ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Մինչդեռ մեկ միլիարդ երեխա ապրում է բազմաչափ աղքատության մեջ, այսինքն՝ առանց կրթության, առողջապահության, բնակարանի, սննդի, սանիտարական պայմանների կամ ջրի հասանելիության: Բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում աճել է 15 տոկոսով, ինչը հակադարձում է մանկական աղքատության կրճատման նախկինում ձեռք բերած առաջընթացին և կարևորում սոցիալական պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:

Համավարակն ընդգծեց, որ սոցիալական պաշտպանությունը ճգնաժամերին արձագանքելու կարևորագույն գործիք է: ։ Աշխարհի գրեթե յուրաքանչյուր կառավարություն կա՛մ արագորեն հարմարեցրեց գոյություն ունեցող մեխանիզմները, կա՛մ ներդրեց սոցիալական պաշտպանության նոր ծրագրեր՝ աջակցելու երեխաներին և ընտանիքներին, սակայն մեծ մասը չկարողացավ մշտական բարեփոխումներ կատարել՝ ապագա ցնցումներից պաշտպանվելու համար, ասվում է զեկույցում:

«Քանի որ ընտանիքները բախվում են աճող տնտեսական դժվարությունների, պարենային անապահովության, հակամարտությունների և կլիմայի հետ կապված աղետների հետ, երեխաների համընդհանուր նպաստները կարող են փրկօղակ դառնալ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության և սոցիալական պաշտպանության գծով ղեկավար Նատալյա Վինդեր-Ռոսսին (Natalia Winder-Rossi): «Հրատապ անհրաժեշտություն կա ուժեղացնելու, ընդլայնելու և ներդրումներ կատարելու հօգուտ երեխայակենտրոն և ցնցումակայուն սոցիալական պաշտպանության համակարգերի: Սա էական նշանակություն ունի թույլ չտալու, որ երեխաներն ապրեն աղքատության մեջ և հատկապես՝ ամենաաղքատ տնային տնտեսությունների դիմակայունությունը բարձրացնելու առումով»:

Զեկույցն ընդգծում է, որ բոլոր երկրները, անկախ իրենց զարգացման մակարդակից, ընտրություն ունեն` ստեղծելու սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված ներդրումների հեռահայաց ռազմավարություն կամ ոչ հավակնոտ ռազմավարություն, որ չի անում անհրաժեշտ ներդրումներ և անտեսում է միլիոնավոր երեխաների:

Բացասական միտմանը հակազդելու համար ԱՄԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քաղաքականություն մշակողներին կոչ են անում վճռական քայլեր ձեռնարկել՝ բոլոր երեխաների համար համընդհանուր սոցիալական պաշտպանության հասնելու համար, այդ թվում.

  • Ներդրումներ կատարել հօգուտ երեխայի այնպիսի նպաստների, որոնք առաջարկում են ապացուցահեն և ծախսարդյունավետ ձևեր մանկական աղքատության դեմ պայքարելու և երեխաների զարգացումն ապահովելու համար:
  • Սոցիալական պաշտպանության ազգային համակարգում երեխայի տարատեսակ նպաստների ներդնում, որոնք նաև կապում են ընտանիքներին կարևոր առողջապահական և սոցիալական ծառայություններին, ինչպիսիք են անվճար կամ մատչելի որակյալ խնամքը երեխաների համար:
  • Սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգի ստեղծում, որն իրավունքահեն է, գենդերազգայուն, ներառական և ցնցումակայուն՝ արձագանքելու անհավասարություններին և ավելի լավ արդյունքներ ապահովելու, օրինակ՝ աղջիկների և կանանց, միգրանտ երեխաների, ինչպես նաև երեխաների աշխատանքի մեջ ներգրավված երեխաների համար:
  • Սոցիալական պաշտպանության համակարգի կայուն ֆինանսավորման ապահովում՝ ներքին ռեսուրսների մոբիլիզացմամբ և երեխաների համար բյուջետային հատկացումների ավելացմամբ:
  • Ծնողների և խնամակալների համար սոցիալական պաշտպանության ուժեղացում՝ երաշխավորելով արժանապատիվ աշխատանքի և համապատասխան նպաստների հասանելիություն, այդ թվում գործազրկության, հիվանդությունների, մայրության, հաշմանդամության և կենսաթոշակների հասանելիություն:
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59