
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 35 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.6 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ՀՀ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով տրամադրվող վարկերի ծավալների աճ: Նշենք, որ հունվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 26.6 մլն ԱՄՆ դոլար: