
ՀՈՒՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
2011 թվականին Հունաստանի բանկերում երկրի քաղաքացիների և տեղական ընկերությունների ավանդների ընդհանուր ծավալը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել է շուրջ 17%-ով և կազմել 174,2 մլրդ եվրո: Փորձագետների հավաստմամբ` կապիտալի նման մեծ արտահոսքի հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամի խորացումն ու երկրին սպառնացող դեֆոլտն է:
Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: