
Ջանկարլո Ջորջետի. Իտալիան կարողացել է խուսափել ռեցեսիայից
Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջանկարլո Ջորջետին կարծում է, որ երկրում ռեցեսիայի վտանգից կարծես թե հաջողվել է խուսափել:
«Տարվա առաջին ամիսներին կառավարության գործողությունները նպատակաուղղված էին նվազագույնի հասցնել ռեցեսիայի ռիսկը: Դատելով վերջին տվյալներից՝ հաջողվել է»:
Հիշեցնենք՝ Իտալիայի վիճակագրության ազգային ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին Իտալիայի ՀՆԱ-ն կաճի 0.4%-ով։