Բիզնես

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00-0.50 EUR SELL - 437.00+0.50
OIL:  BRENT - 109.24+0.00 WTI - 111.54+0.00
COMEX:  GOLD - 4672.00+0.44 SILVER - 72.86+0.16
COMEX:  PLATINUM - 1983.20+0.00
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.57-0.04 EUR/GBP - 1.1513-0.19
FOREX:  EUR/USD - 1.1513-0.19 GBP/USD - 1.3189-0.26
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
07/03/2023 17:00
Կիսվել

Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Առաջիկայում պարտատոմսերը կցուցակվեն AMX-Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք կսկսեն շրջանառվել երկրորդային շուկայում:

Անդրադառնալով պարտատոմսերի շուկայում գործունեությանը՝ Կոնվերս Բանկում նշել են, որ ներկայում բորսայում շրջանառվում է Բանկի՝ 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Իսկ 2008թ-ից ի վեր Բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո պարտատոմս՝ ընդհանուր 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:

Պարտատոմսերը ոչ միայն հավասարեցված են ավանդին և ապահովագրված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, այլև պարտատոմսերից ստացվող եկամուտները չեն հարկվում և համարվում են խնայողությունների դիվերսիֆիկացման լավագույն եղանակներից մեկը,-նշել են Բանկում և հավելել, որ առաջիկայում ևս Կոնվերս Բանկը հանդես կգա նոր թողարկումներով՝ պահպանելով իր տեղը ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98