Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Հայաստանում կանաչ ուղու առաջմղում՝ Արտադրանքի բնապահպանական հետքի և դրա առավելությունների վերաբերյալ իրազեկման աշխատաժողով արտադրական ձեռնարկությունների համար
07/03/2023 21:36
Կիսվել

Հայաստանում կանաչ ուղու առաջմղում՝ Արտադրանքի բնապահպանական հետքի և դրա առավելությունների վերաբերյալ իրազեկման աշխատաժողով արտադրական ձեռնարկությունների համար

2023 թվականի մարտի 13-ին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը հրավիրում է Հայաստանում արտադրական ձեռնարկությունների, տեղական իշխանությունների և գործակալությունների, գործարար ասոցիացիաների և ՀԿ-ների ներկայացուցիչներին իրազեկման աշխատաժողովի՝ նվիրված Արտադրանքի բնապահպանական հետքի (PEF) և Եվրոպական միության Կանաչ արտադրանքի միասնական շուկայի (SMGP) նախաձեռնության ներկայացմանը։

Միջոցառումը բաց է բոլոր այն շահագրգիռ կողմերի համար, ովքեր հետաքրքրված են և աշխատում են կանաչ տնտեսության, շրջանաձև տնտեսության, ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրության (RECP) և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված խնդիրների շուրջ: Հանդիպումը կազմակերպվում է ՄԱԿ ԱԶԿ-ի (UNIDO) կողմից՝ PRé Sustainability-ի և ազգային գործընկերների համագործակցությամբ։

Միջոցառումը կկազմակերպվի հիբրիդային ձևաչափով և կներկայացնի ԱԲՀ մեթոդաբանությունը և երկրում ավելի կանաչ արտադրանքի ներդրման առավելությունները: Աշխատաժողովին կլինեն ներկայացումներ և քննարկումներ ոլորտի փորձագետների հետ և ներկաներին կտրամադրի կանաչ կամ էկոլոգիապես մաքուր արտադրանքի հայեցակարգի համապարփակ պատկերացում: Այն կանցկացվի հայերեն և անգլերեն լեզուներով (համաժամանակյա թարգմանությամբ):

Սեմինարն ընդգրկում է կանաչ արտադրանքի խթանման գործիքներին և ռազմավարություններին առնչվող թեմաներ, ներառյալ էկոպիտակավորումը (նշելով ներկա ազգային իրավիճակը), համապատասխան օրենսդրական հիմքերը և տարբեր թիրախային խմբերի օգուտները: Կուսումնասիրվի նաև ԵՄ շուկա արտահանող հայկական ձեռնարկությունների համար ԱԲՀ մեթոդաբանության կիրառման հնարավոր ազդեցությունը: Աշխատաժողովը հնարավորություն կտա ներկաներին հարցեր տալ և ներգրավվել թեմատիկ քննարկումների մեջ:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը և «ԵՄ Կանաչ արտադրանքի միասնական շուկա» նախաձեռնության ներդրումը

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) ներկայացնում է ԵՄ Կանաչ արտադրանքի միասնական շուկա և Արտադրանքի բնապահպանական հետք մեթոդաբանությունը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում՝  ներառյալ Հայաստանում: Հայաստանում UNIDO-ին աջակցում է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» բնապահպանական և կայունության ծրագրերում մեծ փորձ ունեցող խորհրդատվական ընկերությունը:

«Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի իրականացումը կարևոր քայլ է կայուն արտադրության և սպառման պրակտիկայի, ինչպես նաև նրանց բնապահպանական օգուտների գործելակերպի հետ կապված բնապահպանական օգուտները խթանելու համար», – ասաց Հայաստանում ՄԱԿ ԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը: «Մենք խրախուսում ենք բոլորին օգտվել այս բացառիկ հնարավորությունից և ծանոթանալ էկոպիտակավորմանը և դրա օգուտներին»:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը նպատակ ունի աջակցել պահպանել և արդյունավետ օգտագործել բնական կապիտալը, բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը և խթանել կանաչ տնտեսական աճը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցելով շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին, ցուցադրել և աջակցել առավել կանաչ աճի հնարավորություններ և ստեղծել բնապահպանական ռիսկերն առավել լավ կառավարելու մեխանիզմներ։ Ծրագիրն իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն), UNECE (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով), UNEP (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր), UNIDO (ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպություն) և Համաշխարհային բանկ:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել՝  www.eu4environment.org և www.recp.am 

Գրանցում՝ https://bit.ly/41klWty

Տեղեկացեք ավելին ԵՄ SMGP-ի (Կանաչ արտադրանքի միասնական շուկա) և PEF-ի (արտադրանքի բնապահպանական հետքի) մասին տեղեկատվական նյութերից.

  • Արտադրանքի բնապահպանական հետքի առաջմղում (անգլերեն)
  • Հայաստանում «Կանաչ արտադրանքի միասնական շուկա» ծրագրի (SMGP) ներդնում (հասանելի է հայերեն և անգլերեն)
  • ԵՄ Կանաչ Արտադրանքի Միասնական Շուկայի Ներուժի Բացահայտումը Հայաստանում (Արտահանող ընկերությունների համար) (հասանելի է հայերեն և անգլերեն)
  • ԵՄ Կանաչ Արտադրանքի Միասնական Շուկայի Ներուժի Բացահայտումը Հայաստանում (Պետական հաստատությունների համար) (հասանելի է հայերեն և անգլերեն)
  • ԵՄ Կանաչ Արտադրանքի Միասնական Շուկայի Ներուժի Բացահայտումը Հայաստանում (հաստատությունների և փորձագետների համար) (հասանելի է հայերեն և անգլերեն)
12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25