FIAT-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Իտալական Fiat S.p.a. ավտոկոնցեռն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` տարեկան կտրվածքով ընկերության զուտ շահույթը քառապատկվել է և կազմել 1 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, տարեկան համախառն հասույթն աճել է 4%-ով և կազմել 37,3 մլրդ եվրո:
Նշենք, որ իտալական Fiat ընկերությունը հիմնադրվել է 1899 թվականին: Այժմ ընկերությունն արտադրում է ավտոմեքենաներ` հետևյալ հայտնի բրենդերով` Fiat, Lancia, Alfa Romeo, Fiat Professional, Abarth, Ferrari և Maserati: